Աստված հոգին լուսավորի․ հայ կին պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայերենով է հիշատակել հայ բժշկին

Աստված հոգին լուսավորի․ հայ կին պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայերենով է հիշատակել հայ բժշկին

13:58 14 Փտր, 2018

Թուրքիայի խորհրդարանում հայ կին պատգամավոր Սելինա Դողանն իր ելույթում հիշատակել է օրեր առաջ մահացած հայտնի հայ մաշկաբան Հակոբ Քոթողյանին։

Սելինա Դողանն իր Twitter-ի էջում տեղադրել է խորհրդարանում իր ելույթի հատվածը, որտեղ անդրադարձել է Հակոբ Քոթողյանի համառոտ կենսագրությանը։ Ելույթի վերջում Սելինա Դողանը հայերենով ասել է․ «Աստված հոգին լուսավորի»։

Նշենք, որ Ստամբուլում 79 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբան Հակոբ Քոթողյանը։

Հակոբ Քոթողյանը Թուրքիայում հայտնի է եղել «Անթև Հակոբ» անունով, քանի որ երիտասարդ ժամանակ արհեստանոցում թևը կորցրել էր, սակայն դա չէր խանգարել նրան սովորել բժշկություն և մի ձեռքով հրաշքներ գործել։

Նա սիրված ու հարգված բժիշկ էր ամբողջ Թուրքիայում։

loading...