Երևանի ավագանիում միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի ավագանիում միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

12:48 14 Փտր, 2018

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: 

Հիշեցնենք, որ նախօրեին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նրան արձագանքել է միայն ՄԻՊ պաշտպանը, որն արդեն դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այժմ սպասում են իրավապահ մարմինների արձագանքին՝ դատաբժշկի ուղեգիր ստանալու համար:

loading...