Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում

12:16 14 Փտր, 2018

 Օրեր առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ։

1lur.am-ը քննարկվող հարցի շուրջ զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, վերջինս էլ նշել է, որ օրերս տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան փակ հանդիպում։

«Ինչպես արդեն պարոն Ծառուկյանը հայտարարել էր, որ առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, այդպես էլ եղել է: Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր»,- տեղեկացրեց Տոնոյանը։

Ինչ վերաբերվում է հանդիպման վայրին և մանրամասնեին, մամուլի խոսնակն ասաց. «Այս պահին մանրամասներ հանդիպումից չեմ կարող ներկայացնել»:

loading...