18-ամյա աղջիկը դիմել է Արմավիրի Ոստիկանություն և հայտնել. «Արմավիր» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

18-ամյա աղջիկը դիմել է Արմավիրի Ոստիկանություն և հայտնել. «Արմավիր» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

11:37 14 Փտր, 2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին դիմած Երևան քաղաքի բնակչուհի՝ 18-ամյա Վերոնիկա Պ.-ի դիմումի կապակցությամբ։

Shamhyan.com-ի հաղորդմամբ, վերջինս Արմավիրի ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գործող «Արմավիր» ռեստորանային համալիրի առանձնասենյակում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 21-ամյա Միքայել Իսկանդարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Մ. Իսկանդարյանին, ով բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց է թողնվել։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

loading...