Ակտիվիստները պահանջեցին քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ցրվեցին

Ակտիվիստները պահանջեցին քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ցրվեցին

20:21 13 Փտր, 2018

Այսօրվա քաղաքական ծեծկռտուքի արդյունքում Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ: 

Նրանք սուլում և գոչում էին «բռնաբետարան», «քաղաքապետքարան» արտահայտությունները:

Հայտնի է, որ ակտիվիստները ի վերջո հավաքվեցին, ներկայացրին իրենց պահանջը՝ հայտարարության տեսքով և հեռացան: Նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել «Երկիր Ծիրանիի» անդամների վրա հարձակված և բռնի ուժով շենքից դուրս հանած անձանց: 

Նշենք, որ մեծ աղմուկ բարձրացրած ծեծկռտուքին ի պատասխան Քաղաքապետարանի մոտ մի խումբ ակտիվիստներ են հավաքվել:

Հիշեցնենք նաև, որ այսօր Երևանի ավագանու նիստին բախում է տեղի ունեցել ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև:

loading...