Ի՞նչ դաջվածքներ ունեն հայ հայտնիներն, ու ի՞նչ են դրանք խորհրդանշում

Ի՞նչ դաջվածքներ ունեն հայ հայտնիներն, ու ի՞նչ են դրանք խորհրդանշում

19:00 13 Փտր, 2018

Նախկինում դաջվածքները համարվել են մարմնի խեղում, սակայն այժմ դրանք բավականին նորաձև են և մարդիկ, անկախ սեռային պատկանելիությունից, մարմնի տարբեր հատվածներում դաջվածներ են անում: Դաջվածքներ ունենալու գերժամանակակից միտումը կլանել է ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև հայտնիներից շատերին: Ոմանց համար այն ինչ-որ խոհափիլիսոփայական իմաստ ունի, ոմանց համար էլ պարզապես իմիջի մի մասն է: Շարունակում ենք ներկայացնել հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք առանձնահատուկ դաջվածքներ են կրում:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի մարմինը զարդարում են ամենատարբեր տիպի դաջվածքներ: Դրանց մի մասը երևում է, մի մասն էլ թաքցնում է հագուստը: Երգչուհին հաճախ է ցույց տալիս ձեռքին արված մինիմալիստական ոճի դաջվածքը: Այն արվել է երեք տարի առաջ: Թևին սլաքներ ու երկրաչափական պատկերներ դաջելով Իվետան կարծես ուզում է ասել, որ քաջ ու խիզախ բնավորություն ունի ու ինքն է ընտրում սեփական ճանապարհը: Վերջերս էլ երգչուհին ներկայացրեց իր նոր՝«Սիրահարվել եմ» տեսահոլովակը, որտեղ երևում էր տիկունքին արված մեծ դաջվածքը: Այն ոռնացող ու ագրեսիվ գայլի կարպարանք է, որը կարծես միաձուլվել է փխրուն աղջկա հետ:

21480470_115379455799763_2807806256687874048_n

23279644_1677573442318042_6819245177882804224_nՆունե Եսայան

Երգչուհի Նունե Եսայանի դաջվածքներն առավել քան աչքի են ընկնում: Դրանք վերջերս են արվել: Երկու ձեռքին էլ Նունեն դաջել է երեխաների անվան առաջին տառերը՝ Հ և Է, համապատասխանաբար՝ Հենրի և Էլիզաբեթ։

26866833_344191989415583_4993502877260447744_nՄարիամ Մելիքյան

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկարներում միշտ ցուցադրում է իր դաջվածքները: Դրանցից մեկը՝ դաստակին արված կարդիոգրաման է: Դերասանուհին երկու այլ դաջվածքներ էլ ունի, որոնք խնամքով խնամքով թաքցնում էր: Բայց, իհարկե, դա չի կարող վրիպել նրա երկրպագուների աչքից: Մարիամը դաջվածքներ ունի որովայնին ու կրծքավանդակին:

10665455_728355747237109_2061752524_n

18013322_776793175814562_6726324393657499648_n

26067207_200222157222629_8079252822907944960_nԷվա Խաչատրյան

Դերասանուհի Էվա Խաչատրյանի դաջվածքը թևին է: Նա ևս նախապատվությունը տվել է սլաքներին:

19436294_734526630083173_1906960754959974400_nԷմմա Ասատրյան

Ջազ երգչուհին գեղեցիկ դաջվածք ունի պարանոցին: Նուրբ տառերով գրությունը հավանաբար նրա կարգախոսն է:

23472741_1467224409981622_2984399771373469596_n

loading...