Հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ. Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

Հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ. Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

18:26 13 Փտր, 2018

Այսօր՝ փետրվարի 13-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները, որին մասնակցում են նաև հայական  պատվիրակության անդամները:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Իվետա Տոնոյանը, Սամվել Ֆարմանյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Կարեն Բեքարյան, Մանե Թանդիլյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Կարինե Աճեմյանը:

Image may contain: 10 people, indoor

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ելույթ է ունեցել Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Image may contain: 3 people, people sitting

Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարել Արևելյան գործընկերության անդամ երկրներում առողջապահական ոլորտի այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին տուբերկուլյոզի դեմ պայքարն է:

Image may contain: 3 people, people smiling, people sitting

Տուբերկուլյոզի հարուցիչը մարդկությանը հայտնի է արդեն 100 տարուց ավելի, ուղիղ 50 տարի է, ինչ գոյություն ունեն հակատուբերկուլյոզային արդյունավետ միջոցներ: Չնայած դրան, ամեն տարի աշխարհում մահանում է տուբերկուլյոզով հիվանդ ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ: Այն աշխարհում մահացության 10-ը առաջատար պատճառներից մեկն է:

Իվետա Տոնոյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակն ու վիճակագրությունը՝ ընդգծելով, որ աշխարհում տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման ճանապարհին պետք է միավորել համընդհանուր ջանքերը:

Image may contain: 1 person, sitting

 «Հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ»,-իր ելույթում նշել է Իվետա Տոնոյանը՝ այդ գործում կարևոր համարելով ինչպես պետական կառույցների, հասարակական և առողջապահապական կազմակերպությունների, այնպես էլ գիտական հաստատությունների և առանձին անհատների դերակատարումը:

 

loading...