Ինչպես են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներն ապտակում և քաշում Մարիանա Խաչատրյանի մազերը (տեսանյութ)

Ինչպես են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներն ապտակում և քաշում Մարիանա Խաչատրյանի մազերը (տեսանյութ)

16:04 13 Փտր, 2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ավագանու նիստում ընդմիջում հայտարարվելուց հետո ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր Ծիրանի» անդամների վրա և փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին։ Վերջինիս մի քանի ապտակ հասցրեց (1։40 րոպե) ՀՀԿ խմբակցության Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետևից քաշեց նրա մազերը և հարվածներ հասցրեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

loading...