Արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի պայքարել անոթների նեղացման դեմ և ազատվել գլխացավերից

Արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի պայքարել անոթների նեղացման դեմ և ազատվել գլխացավերից

15:18 13 Փտր, 2018

Արյան շրջանառության վատացման ու գլխուղեղի անոթների նեղացման դեպքում հաճախ ի հայտ են գալիս սաստիկ գլխացավեր, որոնք խիստ բացասաբար են ազդում հիվանդի կյանքի որակի վրա: Նման ցավերի դեպքում հաճախ ցավազրկող դեղամիջոցներն անարդյունավետ են լինում կամ օգնում են շատ կարճ ժամանակով, սակայն կա մի բնական միջոց, որը կօգնի մեղմել գլխացավն ու բարելավել արյան շրջանառությունն ընդամենը մի քանի րոպեում:

Բաղադրությունը.

·        100 մլ կատվախոտի ոգեթուրմ,

·        100 մլ էվկալիպտի ոգեթուրմ,

·        50 մլ քաջվարդի (пион) ոգեթուրմ,

·        100 մլ առյուծագի (пустырник) ոգեթուրմ,

·        50 մլ անանուխի ոգեթուրմ,

·        100 մլ ալոճի ոգեթուրմ,

·        10 հատ մեխակ,

·        1 ճաշի գդալ մեղր,

·        10 գրամ կաճապղպեղ (փոշի):

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել մուգ ապակուց պատրաստված տարրայի մեջ և 25 օր թրմել մութ վայրում՝ ընթացքում տարրան պարբերաբար թափահարելով: Թրմելուց հետո խառնուրդը հարկավոր է քամել և ընդունել օրական 2 անգամ (առավոտյան ու երեկոյան՝ ուտելուց 30 րոպե առաջ) 25 կաթիլ:

Առողջական նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման հանգստացնել նաև նյարդերն ու ազատվել սթրեսից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ խառնուրդ, որը պարունակում է նյարդերը հանգստացնող ու նյարդային համակարգն ամրապնդող բաղադրիչներ:

Բաղադրությունը.

·        100 մլ կատվախոտի ոգեթուրմ,

·        50 մլ էվկալիպտի ոգեթուրմ,

·        100 մլ քաջվարդի ոգեթուրմ,

·        100 մլ առյուծագի ոգեթուրմ,

·        25 մլ անանուխի ոգեթուրմ:

Պատրաստման եղանակը.

Խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լցնել մեկ տարրայի մեջ և թրմել երկու շաբաթ՝ առանց թափահարելու: Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ մեկ թեյի գդալ: Այն խմելուց հետո հարկավոր է մի քանի կում մաքուր ջուր խմել:

Սակայն հարկ է հիշել, որ այս դեղամիջոցները խորհուրդ չի տրվում օգտագործեկ հղիության ու երեխային կրծքով կերակրելու ընթացքում, ինչպես նաև այն հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին, ալկոհոլային կախվածությունից տառապողներին և ամեն օր մեքենա վորողներին: Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել բաղադրիչներից որևէ մեկից ալերգիայի դեպքում, քանի որ կարող են լուրջ հետևանքներ ի հայտ գալ:

 

loading...