Վրացի դիպուկահարը մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին Մայդանի ցուցարարների ուղղությամբ կրակելու համար

Վրացի դիպուկահարը մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին Մայդանի ցուցարարների ուղղությամբ կրակելու համար

14:47 13 Փտր, 2018

Վրաստանի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ներկայիս ղեկավար Սերգեյ Պաշինսկին և պատգամավոր Վլադիմիր Պարասյուկն անձամբ են մասնակցել 2014 թվականի փետրվարին հեղաշրջման՝ «Մայդանի» ժամանակ մարդկանց սպանությանը: Այդ մասին հայտարարել է վրացի դիպուկահար Ալեքսանդր Ռևազիշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա պնդում է, որ այդ իրադարձությունների վկան է եղել: «Պաշինսկին կրակում էր իր ինքնաձիգից կարճ կրակահերթերով: Երիտասարդ Պարասյուկը՝ «Սայգա» կարաբինից, իսկ նրա հայրը՝ ՍԿՍ կարաբինից (Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբին)»,- ասել է Ռևազիշվիլին փաստաբանին տված իր ցուցմունքներում: Նա հայտնել է, որ պատրաստ է ներկայացնել այդ տեղեկությունն ուկրաինական դատարանում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Թբիլիսիում խոսել է դիպուկահարների հետ, որոնք, իրենց իսկ խոսքերով, մասնակցել են Մայդանի իրադարձություններին: Նրանք պնդում են, որ զենքը և կրակ բացելու հրամանը ստացել են Պաշինսկիից: Վրացի նախկին զինվորական Կոբա Ներգաձեի խոսքով՝ Ուկրաինա իրեն և այլ դիպուկահարների հրավիրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Մամուկա Մամուլաշվիլին:

loading...