Ուժեղ մրցակից էին ընտրել ինձ համար, բայց մի քանի վայրկյանում նոկաուտի ենթարկեցի նրան.Արմեն Հայրապետյան (տեսանյութ)

Ուժեղ մրցակից էին ընտրել ինձ համար, բայց մի քանի վայրկյանում նոկաուտի ենթարկեցի նրան.Արմեն Հայրապետյան (տեսանյութ)

11:34 13 Փտր, 2018

Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացել է խառը մենամարտերի «Ultimax» մրցաշարը, որի շրջանակներում 56 կգ քաշային կարգում արցախցի մարզիկ Արմեն Հայրապետյանն առաջին ռաունդի 26 վայրկյանում տեխնիկական նոկաուտով հաղթել է ՌԴ ներկայացնող մարզիկին և հռչակվել աշխարհի չեմպիոն։

«Մրցակիցս Արսլանալի Գադիյմուրաևն էր, դե գիտեք, մրցաշարի կազմակերպիչները ադրբեջանցիներն էին, ռինգի ու կողային 4 մրցավարները` նույնպես: Մենամարտս նախատեսված էր երեկոյան ժամը 18:00-ին, բայց  հետաձգեցին`գցեցին ամենավերջում: Մինչ մենամարտս հաց չէի ուտում, որ թեթև`ակտիվ  մենամարտեմ, նպատակ ունեին ինձ ֆիզիկապես թուլացնելու», —1lur.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հայրապետյանը:

Фото Армена Айрапетяна.

Արցախցի մարզիկը խոսեց նաև մարզչի հետ մշակած մարտավարության մասին. «Մարզչիս հետ ծրագրել էինք դագեստանցուն հաղթել  մարտը կանգնած դիրքով` ոտքի վրա անցկացնելով և գորգ չտեղափոխելով: Դա էր մեր մարտավարությունը: Մրցակիցս ուժեղ էր, ինձ համար թույլ մրցակից չէին էլ ընտրի, բայց կարողացա առաջին ռաունդի մի քանի վայրկյանում նոկաուտի ենթարկել նրան: Ուզում էին հոգեպես ճնշել, բայց ես պատրաստ էի դրան: Կարողացա բարձր պահել հայ ազգի անունն ու հաղթանակս նվիրեցի հայոց բանակին` մեր քաջ զինվորներին, սպաներին: Իհարկե, շատ մեծ էր մեր ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի ներդրումը, նրա շնորհիվ եմ աշխարհի չեմպիոն դարձել»:

Фото Армена Айрапетяна.

Անդրադառնալով իր հաջորդ մենամարտին Արմեն Հայրապետյանը նշեց. «Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ ապրիլի 1-ին Երևանի Միկա  մարզադահլիճում տեղի կունենա ArmFC-18  միջազգային մրցաշարը: Մրցակիցս կլինի Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ, բայց կոնկրետ ով դեռ հայտնի չէ»:

 

1lur.am

loading...