Վենեսուելայում անհայտ անձը կրակ է բացել կառնավալի երթի մասնակիցների վրա. կան զոհեր

Վենեսուելայում անհայտ անձը կրակ է բացել կառնավալի երթի մասնակիցների վրա. կան զոհեր

11:13 13 Փտր, 2018

Վենեսուելայի Բոլիվար նահանգում անհայտ անձը կրակ է բացել կառնավալի երթի մասնակիցների վրա, որի հետեւանքով մահացել է 3. Վիրավորվել՝ 5 մարդ, հաղորդում է Nacional պորտալը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Էլ Կալյանոյի շրջանում: Կառնավալային երթը հենց նոր էր սկսվել, երբ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:

Բոլոր զոհերը երիտասարդներ են, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեռեւս ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել կրակողին:

loading...