Արսեն Վենգեր․ «Արսենալը» մարտական կազմով կխաղա Եվրոպայի լիգայում

Արսեն Վենգեր․ «Արսենալը» մարտական կազմով կխաղա Եվրոպայի լիգայում

21:50 12 Փտր, 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի դիմակայության մասին։

«Ես դաշտ եմ դուրս բերելու մարտական կազմ՝ հատկապես, որ մենք խաղեր չունենք այս դիմակայության 2 հանդիպումների արանքում։ Մենք դուրս ենք մնացել Անգլիայի Գավաթից, եւ ես չունեմ խաղացողներին հանգստանալու հնարավորություն տալու պատճառ։

Ինձ դուր չեն գալիս մեր արտագնա խաղերն այս մրցաշրջանում։ Պետք է փոխել դա։ Այս մրցաշրջանում «Արսենալը» վատագույն արտագնա խաղերն է անցկացնում իմ գլխավորությամբ։ Մենք պետք է հաջող գործենք նաեւ տանից հեռու, եթե ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել այս մրցաշրջանում»,- Վենգերի խոսքը մեջբերում է goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ «Էստերսունդի» միջեւ առաջին խաղը կկայանա փետրվարի 15-ին Շվեդիայում։

 

loading...