Տյառընդառաջը միայն նորապսակներին վերապահելը պառավաբանություն է.Տոնի խորհուրդը

Տյառընդառաջը միայն նորապսակներին վերապահելը պառավաբանություն է.Տոնի խորհուրդը

10:01 13 Փտր, 2018

 

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Картинки по запросу Աստվածածինն ու նորածին Հիսուսը

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Похожее изображениеՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Հնուց մեզ հասած ավանդույթներ կան, որ այն ընտանիքներում, որտեղ նորահարս կա, կամ որտեղ ամուսնություն է սպասվում տան տիկինը օրվան հատուկ ուտելիքներ պետք է պատսարստի, տանը ծիսական ծառ պետք է լինի, խնձոր և այլն: 

Սակայն ժամանակի ընթացքում թյուրըմբռնում է առաջացել ու ժողովուրդն այս տոնը սկսել է կապել միայն  նորապսակների հետ: Այս առնչությամբ հետաքրքիր գրառման հանդիպեցինք Տեր Սմբատ քահանա Սարգսյանի ֆեսբուքյան էջում.  «Տերնդեզը միայն նորապսակներին վերապահելը պառավաբանություն է»:

Տոնի հետ կապված հաջորդ կռվախնձորը խարույկի վրայով ցատկելու սովորության արմատներն են, որոնք շատերը կապում կամ շփոթում են հեթանոսական սովորույթների հետ: Այս մասին էլ Տեր Սմբատը մի օգտակար գրառում ունի.

«Կրակի վրայից թռնելու հրաման տվել են Եկեղեցու Հայրերը, որպեսզի Տերնդեզի տոնակատարությունը կրակապաշտության չվերածվի, այլ դրանով կրակն անարգվի, որպես մեր ձեռքերի ստեղծածը:
Կրակ վառելու ազգային սովորությունը չի հակասում Եկեղեցու ավանդած աստվածպաշտությանը, որովհետև կրակապաշտություն չէ: Տերնդեզի տոնը Ազգային-եկեղեցական տոն է, այն միայն նորապսակներին չի վերաբերում»:
Թեմայի առնչությամբ նաև Տեր Սմբատը կոչ է անում չշփոթել  Տեառնընդառաջի խարույկը մողոք բահաղի կուռքին մատուցած ողջակեզի հետ.

«Նախահուդայական քանաանյան, ըստ Աստվածաշնչի` նաև մոավյան դիցույթ: Անունը ծագում է mlk «արքա, իշխան» նշանակող արմատից: Մասնագետների մեծ մասը հակված են այն կարծիքին, որ ի սկզբանե Մ. Բահաղ աստվածության տիտղոսն է, եղել: Հարևան ժողովուրդների հետ մեկտեղ հրեաները երբեմնի նույնպես պաշտել են Մ.-ին (Ամոս Ե:26, որտեղ Մ.-ի խորանը հիշատակվում է Ռեմփայի աստղի կողքին): Մ.-ի առավել ընդգծված պաշտամունքային դրսևորումը նրա համար երեխաներ ողջակիզելու ծեսն է: Բուն հուդայական օրենքները խստիվ արգելում են այդ դիցույթին երեխաներ նվիրաբերելը (Ղևտ. 18.21 և 20:2-5, հայ. թրգմ. մեջ Մ.-ի անունը փոխանցվում է ուղղակի «իշխան» բառով), ընդ որում ավանդաբար ընդունված է համարել, որ հենց Մ.-ի մասին է խոսքը այն բոլոր դեպքերում, երբ հիշատակվում է երեխաներին կրակի միջով անցկացնելը (ինչպես իրենց որդիներին ացկացնում են Աքազը (Աքաաբը)` հետևելով տվյալ դեպքում նաբաթեացիների սովորությանը. Դ Թագ. 16.3 և Մանասեն Դ Թագ. 21.6)»-ասվում է գրառման մեջ:

 
Ամփոփելով թեման`մարդիկ, ովքեր մտածում են որ կրակի վրայով ցատկելը հաջողություն է բերելու իրենց, թյուրիմացության մեջ են, քանզի դա սնոիտիապաշտություն է: Ավելի պարզ ասած, այս տոնին խարույկ վառելու հիմնական խորհուրդը հետեւյալում է. Երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արեւելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղդյունով բացվում են եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար, խարույկի խորհուրդը հենց սրանում է:

 1lur.am

 
loading...