Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ «հայ դիվերսանտները» սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի. Արծրուն Հովհաննիսյան

Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ «հայ դիվերսանտները» սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի. Արծրուն Հովհաննիսյան

13:06 12 Փտր, 2018

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին` Ղազախի շրջանում, հայկական զինված ուժերի «ՈւԱԶ» է ոչնչացվել:

Նա Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ ով կգնային դիվերսիայի։ Ի՞սկ մեքենան ինչու է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան բա դիվերսանտներն ու՞ր են»։

loading...