Երիտասարդների առաջնությունը կադրային առումով ավելի ուժեղ էր քան մեծահասակներինը. Հ.Նազարյան

Երիտասարդների առաջնությունը կադրային առումով ավելի ուժեղ էր քան մեծահասակներինը. Հ.Նազարյան

17:15 12 Փտր, 2018

Դինամո ՄՀԿ-ում կայացել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 170 բռնցքամարտիկ 10 քաշային կարգերում պայքարեցին Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

 

 

 

 

Ստորև ներկայացնում են հաղթողներին` ըստ քաշային կարգերի.

Фото Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia.

Առաջնության ավարտից հետո 1lur.am-ը զրուցեց  Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի, Հայաստանի վաստակավոր մարզիչ՝ Հարություն Նազարյանի հետ, ով ամփոփելով մրցաշարը նշեց. «Առաջնության մասնակիցների թիվը գոհացնող էր` թույլատրել էին մարզադպրոցների բոլոր մարզիկներին մասնակցել: Արդյունքում տարբեր պատրասվածության մարզիկներ էին, բայց ասեմ` շատ թույլեր չկային: Երիտասարդների առաջնությունը կադրային առումով ավելի ուժեղ էր քան մեծահասակներինը: Այս մրցաշարում մարզերի բռնցքամարտիկներն ավելի լավ են ներկայացել, թեեւ Երեւանից էլ լավ ուժեղ տղաներ կային…»:

 

loading...