Շառլ Ազնավուրն իմ մեծ ընկերն է. Սթինգ (լուսանկար)

Շառլ Ազնավուրն իմ մեծ ընկերն է. Սթինգ (լուսանկար)

22:03 10 Փտր, 2018

Ֆրանսիայում կայացել է երաժշտական մրցանակների հանձնման Victoires արարողությունը։ Հատկանշական է, որ առաջին անգամ միջոցառման նախագահը եղել է ոչ ֆրանսիացի։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Այս անգամ պատվավոր պաշտոնում եղել է Սթինգը, ով Փարիզ է ժամանել մինչ արարողության մեկնարկը և հարցազրույց տվել, որի ժամանակ նշել է, որ չի սպասել, որ իրեն կհրավիրեն միջոցառմանը որպես նախագահ:

«Ինձ համար դա մեծ պատիվ է, քանի որ ես, փաստացի, փոխարինում եմ այդ պաշտոնում շատ մեծ արտիստների, որոնց ես խելահեղորեն հարգում եմ, և որոնց թվում է իմ մեծ ընկեր Շառլ Ազնավուրը։ Առավել ևս, որ Ֆրանսիայի հետ ես միշտ ինչ-որ ստեղծագործական կապ եմ ունեցել։ Roxane երգը ես գրել եմ այստեղ՝ Փարիզում։ Ես պարտք ունեմ Ֆրանսիայի, նրա մշակույթի առջև»,-նշել է 66-ամյա երգիչը։

loading...