Սթինգը՝ Շառլ Ազնավուրի մասին. Նա իմ լավ ընկերն է

Սթինգը՝ Շառլ Ազնավուրի մասին. Նա իմ լավ ընկերն է

16:10 10 Փտր, 2018

Ֆրանսիայում կայացել է Victoires երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը։ 

Արարողության նախագահ Սթինգը խոսել է իրեն վստահված պաշտոնի մասին. «Ես շատ զարմացած էի, երբ ինձ հայտնեցին այդ մասին։ Ինձ համար դա մեծ պատիվ է, չէ՞ որ ես, փաստացի, այդ պաշտոնում փոխարինում եմ բազմաթիվ մեծ արտիստների, որոնց շատ հարգում եմ ու որոնցից մեկն էլ իմ լավ ընկեր Շառլ Ազնավուրն է։ Առավել եւս, որ Ֆրանսիայի հետ ես միշտ ինչ-որ ստեղծագործական կապ եմ ունեցել։ Roxane երգը ես այստեղ՝ Փարիզում եմ գրել։ Ես պարտական եմ Ֆրանսիային, նրա մշակույթին, առավել եւս, որ ես պատանեկության տարիներին սիրում էին կարդալ Սարտր ու Քամյու, իսկ վերջերս կարդացել եմ Միշել Ուելբեքի «Հնազանդություն» գիրքը, որը շատ հետաքրքիր էր»,- նշել է 66-ամյա երգիչը։

loading...