Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ

Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ

14:37 10 Փտր, 2018

Փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

loading...