Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)

13:00 10 Փտր, 2018

Այսօր` փետրվարի 10-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Ժորայի Գասպարյանի ծննդյան օրն է:  Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 

2013-14 ուստարում ավարտել է Կապանի N3 միջնակարգ դպրոցը։

2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց: 

Фото ՊԱՐԻ Աստղեր  DANCE STARS.

2014-ի հուլիսի 18-ին պարտադիր զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ: Մինչ այդ հասցրել էր ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը:

Նորիկը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Фото NoRo Gasparyan.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների առաջին օրը մարտի մեջ էր Նորիկը։ 

Տանկը, որում գտնվում էր նա իր երկու զինակիցների՝ Հայկ Գրիգորյանի և Վահե Զաքարյանի հետ, խոցվեց թշնամու արկից.

«2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էինք: Երբ տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցինք հրետակոծության ձայները, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցինք ու շարժվեցինք դեպի դիրքեր: Մինչ դիրքեր միասին էինք, հետո հրաման ստացանք առաջ շարժվել, առաջինը իմ տանկը շարժվեց, հետո Նորիկենցը: Մեր տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ նրանցը՝ ոչ»,- պատմում է Նորիկի ծառայակից ընկերը` Ազատը:

Фото NoRo Gasparyan.

Լուսանկարն արված է 2016թ-ի փետրվարի 10-ին, երբ Նորայրը վերջին անգամ նշում էր իր ծննդյան օրը։

Տարեդարձդ շնորհավոր ՀԵՐՈՍ։ Նորիկ Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան…

Фото NoRo Gasparyan.

Ստորև ներկայացնում ենք Նորիկ Գասպարյանի հիշատակին նվիրված տեսանյութ.

loading...