Վանաձորում այսօր «ԷԿՈՍԵՆՍ»-ի դռները բաց են բոլոր հետազոտվել ցանկացողների համար

Այսօր «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտրոնը Վանաձորի իր մասնաճյուղում` Վարդանանց 21 հասցեում, բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպել է բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու՝ Վալենտինա Վարդանյանի և նյարդաբան՝ Անուշ Գասպարյանի անվճար խորհրդատվություն։

«ԷԿՈՍԵՆՍ»  ախտորոշման կենտրոնի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը 1lur.amի հետ զրույցում հավաստիացրեց, որ  իրենք հավատարիմ մնալով մշտապես նման ակցիաներ կազմակերպելու խոստմանը՝ հերթական բաց դռների ակցիան այս անգամ անցկացնում են Վանաձոր քաղաքում: 

«Գտնում եմ, որ մասնավոր սեկտորը, որքան էլ դժվար ու անկայուն տնտեսական վիճակում լինի, պարտավոր է իր լուման ներդնել մեր երկրի առողջապահության համակարգի բարելավման գործընթացում: Այս տնտեսական ծանր վիճակում կարծում եմ մեր մարզերի բնակիչները որակյալ հետազոտության կարիք ունեն առանց Երևան հասնելու»1lur.am-ի հետ զրույցում նշեց «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտրոնի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանը:

Տեղեկացնենք, որ  «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին, իսկ Վանաձորի մասնաճյուղը` Վարդանանց 21 հասցեում` 2014 թվականին:

Ի սկզբանե, լաբորատորիայի ստեղծման նպատակը եղել է իրականացնել բոլոր լաբորատոր հետազոտությունները, որակի միջազգային չափանիշներին համապատասխան, գործնականում կիրառելով լաբորատոր ախտորոշման ժամանակակից նորարարական տեխնոլոգիական ձեռքբերումները:

Կենտրոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Ecosense-ի պաշտոնական 

ԱՎԵԼԻՆ