Գեղեցիկ, նուրբ ու խնամված մաշկ ունենալու մասին շատերն են երազում, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններն, անառողջ կենսակերպն ու սխալ սննդակարգը խիստ բացասաբար են ազդում մաշկի որակի վրա: Այնուամենայնիվ՝ կան շատ պարզ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել մաշկի վիճակն՝ առանց կոսմետիկ միջոցների և դեղորայքի:
Բոլորն էլ գիտեն, որ գարեջուրն ամենատարածված ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև հիանալի միջոց է մաշկն ու մազերը խնամելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գարեջրի միջոցով անթերի մաշկ ձեռք բերելու երեք պարզ ու արդյունավետ միջոց:
Գարեջրով լոգանք հարթ ու նուրբ մաշկ ձեռք բերելու համար
Մաշկը հարթ, նուրբ ու թավշյա դարձնելու համար պարզապես հարկավոր է խառնել գարեջուրն ու օճառը և ստացված խառնուրդն ավելացնել լոգանքի ջրին:
Այս դիմակը կօգնի ձեռք բերել փայլուն միատոն մաշկ և կազատի մուգ հետքերից: Այն հատկապես օգտակար է յուղոտ մաշկի դեպքում: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է 2 ճաշի գդալ մեղրին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և մի քանի կաթիլ գարեջուր, այնուհետև լավ խառնել և ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ մաքուր ջրով: