Նկարահանումներին իսկապես ծանր ապրումներ ենք ունեցել.Մանանա Գևորգյան (լուսանկարներ)

Նկարահանումներին իսկապես ծանր ապրումներ ենք ունեցել.Մանանա Գևորգյան (լուսանկարներ)

20:18 8 Փտր, 2018

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք փետրվարի 7-ին, Մոսկվա Կինոթատրոնում տեղի է ունեցել «Անկում» քրեական դրամայի պրեմիերան: 

«Առաջարկ ստացա ռեժիսոր Զորիկ Հովսեփյանից, սա մեր առաջին համագործակցությունը չէր և ավելի հեշտ էր միասին աշխատելը»,-
1lur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Մանանա Գևորգյանը, ով «Անկում» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն` Մարիին:

Անդրադառնալով ֆիլմում իր կերպարին դերասանուհին նշեց. «Մարմնավորել եմ գլխավոր հերոսուհուն, ով շատ խելացի և ուժեղ աղջիկ է և սիրում է հանցավոր աշխարհից մի տղայի, արդյունքում անկախ իր կամքից վերջինս հայտնվում է լարված իրադարձությունների մեջ: Բայց չնայած դժվարություններին`պայքարում և հասնում է իր սիրուն»:

 
Մեզ հետ զրույցում Մանանան հաստատեց, որ նկարահանումները շատ դինամիկ ու հետաքրքիր են անցել, իսկ կատարված աշխատանքի ու ստացված վերջնական արդյունքի համարժեքությունը գնահատելով ընդգծեց. «Կարծում եմ հասել ենք, սպասված արդյունքին: Իսկ նկարահանումներն իրոք շատ արտակարգ են անցել, այնքան ջերմ մթնոլորտում, որ չէինք ուզում տուն գնալ: Կողքից նայողները չէին հասկանում` նկարահանումներ են, թե՞  ընկերական հավաքույթ` քեֆ-ուախություն(ժպտում է-խմբ.)»:
Фото Ararat Pro.

Հարցին`արդյո՞ ք դժվար չէր կառավարել ապրումները նկարահանումների ժամանակ, հաշվի առնելով քրեական դրամայի ժանրային առանձնահատկությունները,  դաժան տեսարանները` արյուն, կրակոցներ… դերասանուհին պատասխանեց.«Իսկապես շատ բարդ է նկարել քրեական դրամա, հատկապես որ ամեն բան պետք է ճիշտ լինի: Բոլորս էլ մեր դերը ոչ թե խաղացել ենք այլ` ապրել, իրոք ծանր ապրումներ ենք ունեցել»,-ասաց Մանանա Գևորգյանը:

«Ֆիլմի ասելիքը մեծ է. Թե՛ իսկական ընկերության մասին է, թե՛ ճիշտ ապրող մարդկանց անկման, քանի որ միշտ իսկական մեղավորները անպատժելի են մնում»,-նշեց դերասանուհին, պատասխանելով հացին թե ի՞ նչ կարևոր ասելիք`հաղորդագրություն է պարունակում ֆիլմը և ի՞ նչ կտա հանդիսատեսին:

 

 

1lur.am

loading...