Ֆիլմ, որը մտածելու տեղիք տվեց. Կայացավ «Անկում» քրեական դրամայի պրեմիերան (լուսանկարներ)

Ֆիլմ, որը մտածելու տեղիք տվեց. Կայացավ «Անկում» քրեական դրամայի պրեմիերան (լուսանկարներ)

17:25 8 Փտր, 2018

Փետրվարի 7-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Անկում» քրեական դրամայի պրեմիերան:  «Անկումը» ֆիլմ է քրեական աշխարհում  հեղինակություն ձեռք բերած մանկության ընկերների մասին,  որոնց սակայն  բաժին է ընկնում կյանք` խաթարված մարդկային արժեքներով, արդարության, ազնվության անօգուտ փնտրտուքներով:

Ֆիլմի ռեժիսոր Զորիկ Հովսեփյանը պրեմիերայից հետո 1lur.am-ի հետ կիսվեց տպավորություններով. «Ամեն ինչ արել էի ֆիլմը դինամիկ և ազդեցիկ ներկայացնելու համար: Վստահ ասում եմ` ասելիքս տեղ հասավ: Ստեղծագործական անձնակազմը ևս գոհ մնաց: Հիմա ես հանգիստ եմ»,- ասաց երիտասարդ ռեժիսորը:

Фото Ararat Pro.

Դահլիճից դուրս եկող հանդիսատեսից ևս հետաքրքրվեցինք ֆիլմից ստացած տպավորություններով. «Գիտեք, որոշ բաներ կային, որ ինձ համար անհասկանալի մնացին, բայց հետաքրքրեցին`կարծում եմ ևս մեկ անգամ կդիտեմ ֆիլմը»: Մեկ ուրիշ հանդիսատես նշեց, որ թեև տարակուսելով է գնել տոմսը, բայց չի զղջացել. «Մտածում էի հնարավոր է հայկական ստանդարտ կռիվ-կռիվ լինի, բայց բավականին լուջ  ասելիքով ֆիլմ էր»: Կարծիքներից մեկն էլ այսպիսին էր.«Հետաքրքիր լուծումներ կային, արժեր դիտել…Ամենակարևորը մտածելու տեղիք տվեց»:

Վերոհիշյալի հետ կապված ֆիլմի բեմադրող օպերատոր Գրիշա Հարությունյանը նշեց, որ հատուկ նպատակ է եղել ֆիլմի միջոցով սիտպել մարդկանց մտածել ու վերանայել որոշ բաներ կյանքում. «Ֆիլմի ասելիքն իր նպատակին հասել է: Մենք չցանկացանք ամբողջովին վերլուծած ֆիլմ մատուցել, փոխարենը նպատակ ունեինք հանդիսատեսին ստիպել` սեփական վերլուծություններն ու եզրակացություններն անել»:

 

Օպերատորը նաև նշեց, որ ֆիլմում օգտագործված մի շարք լուծումներ գուցե հասկանալի չլինեն սովորական հանդիսատեսին. «Ֆիլմը նվիրվում է ռեժիսոր Թոնի Սքոթին, նրա ոճով մոտնաժային լուծումներ ենք արել, ինչը Հայաստանում նորամուծություն էր: Պրոֆեսիոնալի աչքին դա սովորական կլինի, բայց հանդիսատեսի համար նորություն էր, կարծում եմ այս ոճը կհավանեն»,-նշեց Գ. Հարությունյանն ու ավելացրեց. «Ցուցադրության ժամանակ հետևում էի նաև հանդիսատեսի էմոցիաներին` հասկանալու համար արդյոք մեր շեշտադրումները ճիշտ ազդեցություն են ունենանում: Ֆիլմի վերջում զգացի, որ հանդիսատեսն ավելի դրական ավարտ էր ակնկալում: Ֆիլմից առաջ բոլորն ուրախ էին, իսկ ավարտից հետո ավելի մռայլ` մտահոգ: Դա խոսում է այն մասին, որ հանդիսատեսը վերապրեց այն գլխավորը, որ ֆիլմի մեջ դրվել էր սցենարիստի ու ռեժիսորի կողմից»,-եզրափակեց Գ.Հարությունյանը:

 

1lur.am

 

loading...