Խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել ենք. Կարեն Կարապետյան

Խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել ենք. Կարեն Կարապետյան

17:47 7 Փտր, 2018

Սփյուռքը արձագանքել է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու ջանքերի ակտիվացման խնդրանքին եւ դրանց արդյունքների մասին բոլոր նախարարությունները կզեկուցեն փետրվարի վերջին: Այս մասին խորհրդարանում փետրվարի 7-ի նիստին՝ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ընդդիմաադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին այն մասին, թե ինչ է փոխվել այն բանից հետո, երբ վարչապետը կոչ էր արել սփյուռքի ներկայացուցիչներին միջոցներ ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման  գործում:

Ինչ վերաբերում է իր խոստմանը՝ 840 մլն. ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ապա, ըստ Կարապետյանի,  այս պահի դրությամբ այդ գումարն արդեն իսկ ապահովվել է. եղել է 856 մլն դոլարի ներդրում. «Նաեւ ներդրումներ են կատարվել 190 միլիարդ դրամ ծավալով: Մնացած տվյալները կներկայացնեն նախարարությունները»,-նշել է վարչապետը: Կարապետյանը հավելել է, որ արտահանումը 2017 թվականին աճել է 43.3 տոկոսով, եթե համեմատենք 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ, որից 19 տոկոսը վերաբերում է ԵՏՄ-ին, իսկ մնացածը՝ մյուս երկրներին: Ներկրումը, Կարապետյանի խոսքով, 2016 թվականի համեմատ աճել է 55.8 տոկոսով:

loading...