Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնն Արցախի առաջատար բժշկական հաստատությունն է, ինչն պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները և բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ ավելացնելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին:
Նույն օրն Արցախի նախագահն այցելել է նաև հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Բակո Սահակյանին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՎԵԼԻՆ