Դոլարը շարունակում է արժեւորվել

Դոլարը շարունակում է արժեւորվել

16:47 6 Փտր, 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 481.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 597.85 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.43 դրամ (նվազել է 5.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.3 դրամ, ոսկի՝ 20,610.4 դրամ, պլատին՝ 15,436.71 դրամ։

Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

loading...