«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում մշակութային երկու ծրագիր է ֆինանսավորել

 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում մշակութային երկու ծրագիր է ֆինանսավորել

12:59 6 Փտր, 2018

 Լինել բոլոր այն արվեստագետների կողքին, որոնք ունեն աջակցության  կարիք.

 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում մշակութային երկու ծրագիր է ֆինանսավորել: Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանն արդեն երկրորդ անգամ հիմնադրամի հովանավորությամբ Գերմանիայում կներկայացնի հայ օպերային արվեստը: Իսկ տաղանդաշատ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը Չեխիայում կմասնակցի «Պրահյան աստղաբույլ» մրցույթ փառատոնին: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը  հանդիպել է Հայկ Տիգրանյանի և Լուսինե  Սարգսյանի հետ, անձամբ հայտնելով նրանց աջակցելու` հիմնադրամի պատրաստակամությունը:

 
loading...