«Անկում» քրեական դրամա. Հանցավոր աշխարհն առանց շղարշի(թրեյլեր)

«Անկում» քրեական դրամա. Հանցավոր աշխարհն առանց շղարշի(թրեյլեր)

18:10 5 Փտր, 2018

Մի քանի օր է ինչ համացանցում ակտիվ քննարկումների ալիք է բարձրացել «Անկում» ֆիլմի շուրջ, որի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 7-ին: Ռեժիսոր Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրաման բացահայտում է քրեական աշխարհի, քրեական հեղինակությունների` շղարշով կյանքի իրական ու բացասական կողմերը:

«Դինամիկ ֆիլմ է ստացվել, մի քանի գլխավոր կերպարներ կան, ամեն կերպար յուրովի է ու իր կարևոր ասլեիքն ունի: Այդ կերպարներից յուրաքանչյուրին մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի, տեսախցիկը ֆիքսել է իրական կյանքը` ճիշտ լույսի ներքո»,-1lur.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի բեմադրող օպերատոր Գրիշա Հարությունյանը:

Խոսելով ֆիլմի գաղափարական ուղղվածության մասին Գ.Հարությունյանը նշեց. «Ֆիլմիում թիրախային կետ ենք վերցրել մեր օրերի արժեքները, ավելի կոնկրետ ամենակարևորի արժեզրկումը: Հասկացություններ, արժանապատվություն, թասիբ, չգրված բայց ընդունված նորմեր, որոնք այսօր անտեսվում են, որովհետև նախկինում արժեքը ճշմարիտն էր, իսկ հիմա ամեն բան փոխվել է: Մարդկային արժեքների խաթարում է եղել…: Շատերին կարող է կրիմինալ կյանքը գայթակղիչ թվալ, ֆիլմում մենք բացահայտում ենք այդ կյանքի մութ կողմերն ու իրականությունը, ի վերջո դա այն կյանքը չէ, որի մասին կարելի է երազել»:

Գրիշա Հարությունյանը կիսվեց նաև նկարահանման ընթացից ստացած տպավորություններով, նշելով` որակյալ աշխատանքի ստեղծման համար ամենակարևորը թիմային ճիշտ աշխատանքն է. «Նկարահանման ընթացքը շատ հագեցած ու հետաքրքիր էր, չէինք նկատում, որ օրն ադեն ավարտվում է: Լավ թիմով ենք աշխատել, բոլորն արել են առավելագույնը` ստանալու համար այն ինչ ուզում էր ռեժիսոր Զորիկ Հովսեփյանը»:

Фото Ararat Pro.

Տեղեկացանք նաև որ Ֆիլմը նվիրվում է աշխարհահռչակ, նշանավոր բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքոթին. «Ստեղծագործական թիմով եկանք որոշման` քանի որ ֆիլմը նվիրվում է Թոնի Սքոթին, ֆիլմում որոշ մոտիվներ անել հենց նրա ոճով»,- ասաց Գ.Հարությունյանն ու հավելեց. «Անելու ենք, ամեն բան որ ֆիլմը հասանելի լինի բոլորին, ցուցադրություններ ենք կազմակերպելու նաև մարզերում: Իսկ մինչ այդ քրեական դրամայի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Մոսկվա կինոթատրոն`գնահատելու մեր աշխատանքը»:

 

 

1lur.am

loading...