ՀՀ պետական պարտքն անշեղորեն աճում է. 2017-ին այն ավերացել է 12 տոկոսով՝ հասնելով 6,77 մլրդ դոլարի

ՀՀ պետական պարտքն անշեղորեն աճում է. 2017-ին այն ավերացել է 12 տոկոսով՝ հասնելով 6,77 մլրդ դոլարի

13:25 3 Փտր, 2018

Հայաստանի պետական պարտքն անցած տարվա վերջին օրվա դրությամբ կազմել է 6 մլրդ 774 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում մեր պետական պարտքը աճել է 832.5 մլն դոլարով: Այսինքն պետական պարտքը մեկ տարում աճել է շուրջ 12 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներում:

Արտաքին պարտքն անցած տարվա ընթացքում աճել է 689 միլիոն դոլարով եւ տարվա վերջին օրվա դրությամբ կազմել է 5 միլիարդ 494 միլիոն դոլար: Ներքին պարտքն աճել է 143 միլիոն դոլարով եւ կազմել 1 միլիարդ 279 միլիոն դոլար:

Արտաքին պարտքի կառուցվածքում Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 601,5 մլն դոլար, իսկ կառավարության պարտքը՝ մոտ 4,9 մլրդ դոլար:

loading...