«Ինձ հետաքրքրում էր միայն հաղթանակը». Ս. Հարությունյանը`ադրբեջանցի մրցակցին հաղթելու մասին

«Ինձ հետաքրքրում էր միայն հաղթանակը». Ս. Հարությունյանը`ադրբեջանցի մրցակցին հաղթելու մասին

20:20 2 Փտր, 2018

Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացել է խառը մենամարտերի «Ultimax» մրցաշարը, որի շրջանակներում հայ մարզիկ, 56 կգ քաշային Սերգեյ Հարությունյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով`ձեռքի կոտրում հնարքով,  հաղթել է ադրբեջանցի մրցակից Էմրուզ Գուսեյնովին ու դարձել աշխարհի չեմպիոն:

«Մրցաշարը կազմակերպել էր Ադրբեջանը, բոլոր մրցավարներն ու տրիբունաներում ներկա մարզասերներն էլ ադրբեջանցիներ էին, բայց ես դրան ուշադրություն չէի դարձնում, ինձ այդ պահին հետաքրքրում էր միայն մենամարտն ու հաղթանակը»,- 1lur.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Հարությունյանն ու ավելացրեց. «Մրցակիցս Ադրբեջանի չեմպիոն էր, ուներ պրոֆեսիոնալ գոտի ուրիշ վարկածով, կազմակերպիչներին պետք էր, որ ես պարտվեի բայց ստացվեց հակառակը»:

Անդրադառնալով մրցակցին մարզիկը նշեց.«Մրցակիցս զգում էր մենամարտը, իմ պատկերացրածից ավելի լավ զգում էր տարածությունը, դրա համար ես չէի կարողանում կոմբինացիոն հարվածներով ճնշել նրան: Արժանի մրցակից էր, պարզապես ես վստահ էի մենամարտում: Իհարկե, եթե միավորներով հաղթեի`հաղթանակս կգողանային»:

 

Фото Sergey Harutyunyan.

Հետաքրքրվեցինք նաև Սերգեյ Հարությունյանի առաջիկա ծրագրերից. «ԱՄՆ-ում մարտի 2-ին նախանշված էր մենամարտ Տաջիկիստանը ներկայացնող հայտնի մարզիկներից մեկի հետ, ով հիմա բնակվում է  Նյու Յորքում ու պատրաստվում է ինձ հետ մենամարտին, բայց վիզայի հետ խնդիրներ են առաջացել ու դեռ պարզ չէ թե ինչ է լինելու»,-ասաց մարզիկը:

 

loading...