Պետք է հավասարակշռություն պահպանել ԵԱՏՄ-ի մասնակից երկրի շահերի միջև.Մեդվեդև

Պետք է հավասարակշռություն պահպանել ԵԱՏՄ-ի մասնակից երկրի շահերի միջև.Մեդվեդև

19:25 2 Փտր, 2018

ԵԱՏՄ-ի զարգացման հետ մեկտեղ պետք է հավասարակշռություն պահպանել միության յուրաքանչյուր մասնակից երկրի շահերի միջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Սեփական շուկայի կարգավորման, երբեմն սեփական շուկայի պաշտպանման եւ ընդհանուր շուկայի ստեղծման միջեւ հավասարակշռությունը», — Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի վարչապետը:
«Արդյո՞ք կարելի է հասնել ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բացարձակ ազատ շուկայի: Աշխարհում բացարձակ ոչինչ չկա, սակայն ձգտել դրան անհրաժեշտ է»,- համոզմունք է հայտնել Ռուսաստանի կառավարության ղեկավարը:

loading...