«Ժամանակ». Տեր-Պետրոսյանը հանգստացրել է ՀԱԿ-ի անդամներին, բայց մտավախությունը մնացել է

«Ժամանակ». Տեր-Պետրոսյանը հանգստացրել է ՀԱԿ-ի անդամներին, բայց մտավախությունը մնացել է

9:28 26 Հնվ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամները ՀԱԿ վարչության վերջին նիստում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդդիմության առաջնորդի դրոշակը:

ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, եւ իրենք չեն կարող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկրետ անելիքի:

ՀԱԿ անդամներին այդ պատասխանը ինչ-որ չափով գոհացրել է, սակայն նրանց մեծամասնության մոտ մտավախություն կա, որ իրենք առաջատար քաղաքական ուժից վերածվել են լուսանցքայինի, եւ եթե այսպես շարունակվի՝ հասարակությունը ընդհանրապես մոռանալու է իրենց գոյության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...