Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր քաղաքական թիմի անդամներից յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը. Բագրատյան

Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր քաղաքական թիմի անդամներից յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը. Բագրատյան

18:00 25 Հնվ, 2018

Օրեր առաջ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իր նախագահի թեկնածուին է առաջադրել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ 1lur.am-ը հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, թե ինչ դիրքորոշում ունի «Ծառուկյան» դաշինքը, արդյոք արդեն քննարկվել է այս թեկնածուին սատարելու կամ դեմ լինելու հարցը:

Հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում կհանդիպի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որից հետո որոշում կկայացնի իր առաջադրման վերաբերյալ: Իսկ մինչ այդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցը: Գագիկ Ծառուկյանը լսելու է քաղխորհրդի անդամներից, պատգամավորներից յուրաքանչյուրի կարծիքը առաջադրված թեկնածուի վերաբերյալ, որից հետո որոշում է կայացվելու:
Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր քաղաքական թիմի անդամներից յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը»:

Մեր հարցին, թե երբ է խմբակցությունը տեղեկացնելու իր դիրքորոշման մասին, Բագրատյանն ընդգծեց. «Երբ կկայանա քաղխորհրդի նիստը և Պարոն Ծառուկյանը հավանաբար անձամբ կներկայացնի քաղխորհրդի որոշումը»:

loading...