Գագիկ Ծառուկյանը լսելու է պատգամավորներից յուրաքանչյուրի կարծիքը առաջադրված թեկնածուի վերաբերյալ. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը լսելու է պատգամավորներից յուրաքանչյուրի կարծիքը առաջադրված թեկնածուի վերաբերյալ. Իվետա Տոնոյան

21:22 24 Հնվ, 2018

Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Հանրապետական» կուսակցության նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը 1lur.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է նախագահի այս թեկնածուի հետ կապված հարցը, ընդգծել է.
«Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու` մի քանի օր հետո Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցը: Քանի որ «Ծառուկյան» դաշինքում ներքին ժողովրդավարության սկզբունքներն առաջնահերթ են` Գագիկ Ծառուկյանը լսելու է քաղխորհրդի անդամներից, պատգամավորներից, յուրաքանչյուրի կարծիքը առաջադրված թեկնածուի վերաբերյալ և հաջորդիվ միայն որոշում է կայացվելու: Գագիկ Ծառուկյանը մշտապես հավասարապես կարևորել և կարևորում է մեր քաղաքական թիմի անդամներից յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը և այս հարցը ևս բացառություն չէ: Հասկանալի է իհարկե տարբեր շահագրգիռ կողմերի ու մարմինների հապշտապությունը` այս հարցի հետ կապված «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին օր առաջ ծանոթանալու հետ կապված, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ մեր թիմային դիրքորոշումը կհրապարակվի միայն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը կլսի բոլորի կարծիքները և վերջնական միասնական որոշում կկայացվի»։

loading...