Քեզ բացակա չենք դնի. Արմավիրում նշվեց քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան 22-ամյակը

Քեզ բացակա չենք դնի. Արմավիրում նշվեց քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան 22-ամյակը

22:00 22 Հնվ, 2018

Երեկ՝ հունվարի 21-ին, լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան 22-ամյակը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին:

2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Ներկաները նախ այցելեցին Գոռի շիրիմին՝ հայրենի Արևիկ գյուղում, այնուհետև Արմավիրի մշակույթի տուն, որտեղ տեղի ունեցավ Գ. Կիրակոսյանի հիշատակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը, որին ներկա էին մեծ թվով ազատամարտիկներ, զինվորականներ, հերոսածին մայրեր, դպրոցականներ, հյուրեր, Գոռի ընտանիքին հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր: Դահլիճում թևածում էր հայրենասիրական երգ ու պար:ասիրական երգ ու պար:

loading...