Այսօր Գրկախառնության միջազգային օրն է

Այսօր Գրկախառնության միջազգային օրն է

9:11 21 Հնվ, 2018

Հունվարի 21-ին նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:

Ըստ Calend-ի` տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել եւ ինչու է ընտրվել հենց այդ օրը:

 

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաեւ տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգեւոր ջերմություն են փոխանցում միմյանց:

loading...