Մկները կերել են բանկոմատի մեջ եղած գումարը (տեսանյութ)

Մկները կերել են բանկոմատի մեջ եղած գումարը (տեսանյութ)

17:00 13 Հնվ, 2018

Մի քանի մուկ մտել են Ղազախստանի բանկերից մեկի բանկոմատի մեջ և փչացրել ներսում եղած գումարը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի ԶԼՄ-ներին:

Սոցիալական կայքերում տեսանյութ է տարածվել‚ որում ֆիքսվել է բանկոմատը բացելու պահը‚ որտեղ եղել են կրծողները և փչացած գումարը:

 

Բանկը հաստատել է այս դեպքի իրողությունը‚ սակայն չի նշել‚ թե որքան գումար են կորցրել:

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ այն կազմում է 300 դոլար:

loading...