Տեղումներ են սպասվում

Տեղումներ են սպասվում

14:40 13 Հնվ, 2018

Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են, 14-ի ցերեկը, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով:

loading...