Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել

Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել

11:20 13 Հնվ, 2018

Բանանը տրոպիկական բույս է և հետևաբար, համապատասխան խոնավության և ջերմության պայմաններում հնարավոր է աճեցնել տանը:

Արդեն որոշ չափեր ունեցող բանանի ծառի գնման դեպքում, գործը հեշտանում է: Տեղադրեք ծառն այնտեղ, ուր այն մշտապես պետք է գտնվի:

Ծաղկամանը պետռք է փոխել: 5-7 լիտր ծավալով ծաղկամանի մեջ պետք է լցնել ավազ, կերամզիտ: Հողը կարող է սովորական սևահող լինել: Կարելի է ավելացնել 1:10 հարաբերությամբ պարարտանյութ:

Բանանը պահանջկոտ է: Անհրաժեշտ է հաճախ ջրել, բայց այնպես, որ հողը չփչանա: Ծաղկման ժամանակ անհրաժեշտ է հողը հարստացնել օրգանական պարարտանյութով՝ շաբաթը մեկ անգամ: Նախընտրելի սենյակային ջերմաստիճանը՝ 25-30 աստիճանն է:

Անհրաժեշտ է նաև լավ լուսավորություն, բայց առանց արևի ուղիղ ճառագայթների:

Ամռանը ծառը կարելի է տեղափոխել լուսավոր, բայց ստվերոտ տեղ: Ինչպես ցանկացած տնային բույս, բանանը ևս, չի սիրում միջանցիկ քամիներ: Այս պայմանների պահպանման դեպքում կարող եք ապահովել բանանի արագ աճը: 15-18 տերև աճելուց հետո, սպասեք ծաղկելուն և պտղին:

loading...