Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից 3 տարի է անցել

Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից 3 տարի է անցել

12:00 12 Հնվ, 2018

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությունից արդեն երեք տարի է անցել։ 2015թ-ի հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում մի ողջ ընտանիք է սպանվել՝  դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ 6 ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց: 

Դեպքից ժամեր անց անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք ժամկետային զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով հետագայում պատմեց, որ գիշերը զենքը ձեռքին, ոտքով ռազմաբազայից հասել է Մյասնիկյան փողոց, Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահական, ջուր խմելու նպատակով, նրանց երբևէ չի ճանաչել, բոլորին սպանել է բռնվելու վախից: 

Նշենք, որ օրեր անց՝ հունվարի 19-ին, հիվանդանոցում մահացավ նաեւ փոքրիկ Սերյոժան։

Ամիսներ անց ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտեց 10տարի ազատազրկման: Հայկական կողմի դատավարությունը սկսվեց 2015թ-ի դեկտեմբերի 18-ին եւ տեւեց մոտ 9 ամիս։ Արդյունքում Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ:

loading...