2017-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի

2017-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի

13:42 11 Հնվ, 2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թվականի ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի:

Ըստ այդմ, փոխհատուցում է ստացել հաշմանդամ դարձած 10 զինծառայող եւ 27 զոհված զինծառայողի ընտանիք:

Միանվագ խոշոր նվիրաբերողների շարքում են ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով նվիրաբերել է շուրջ 5,6 մլրդ  դրամ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ 2,2 մլն դրամ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ 1 մլն դրամ, ՀՀՀԿ-ն՝ շուրջ 2 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017 թ. հունվարի 1-ից:

loading...