Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք կսահմանվի

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք կսահմանվի

12:37 11 Հնվ, 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որոնցով կխստացվի հրավառություն կազմակերպելու կարգը:

Մասնավորապես, Մարգարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաեւ տուգանել առեւտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված` հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

loading...