Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում «Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությունները

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում «Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությունները

11:24 10 Հնվ, 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 10-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի կողմից ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

— «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

— «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

— «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

— «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

— «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

— «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:

loading...