2017 թվականին բնական աղետները ԱՄՆ-ին ռեկորդային 306 միլիարդ դոլարի վնաս են պատճառել

2017 թվականին բնական աղետները ԱՄՆ-ին ռեկորդային 306 միլիարդ դոլարի վնաս են պատճառել

9:22 9 Հնվ, 2018

2017 թվականին բնական աղետները ԱՄՆ համար արժեցել են ռեկորդային 306 միլիարդ դոլար, հաղորդում է AP-ն:

Անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցել է 16 բնական աղետ, որոնց պատճառած վնասը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, հայտնում է Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային ուսումնասիրությունների վարչությունը:

ԱՄՆ պատմության հինգ ամենաթանկ արժեցած  փոթորիկներից երեքը անցյալ տարի տեղի ունեցան:

Տեխասում հեղեղումների պատճառ դարձած «Հարվի» փոթորկիը 125 միլիարդ դոլար է արժեցել՝ զիջելով միայն 2005 թվականի «Կատրինային», իսկ Պուերտո Ռիկոյում «Մարիայի» վնասը կազմել է 90 միլիարդ դոլար: «Իրմա» փոթորիկի վնասը կազմել է 50 միլիարդ դոլար, հիմնականում Ֆլորիդայում:

Անտառային հրդեհները ԱՄՆ-ին արժեցել են 18 մլրդ դոլար:

loading...