Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

17:42 8 Հնվ, 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 484.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.83 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 581.58 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.06 դրամ (աճել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 267.46 դրամ, պլատին՝ 15,060.77 դրամ, ոսկի՝ 20,535.5 դրամ։

Հունվարի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

loading...