Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը

Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը

10:47 5 Հնվ, 2018

Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան հաջորդ շաբաթ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը:

Ճեպազրույցի ժամանակ գերատեսչության ներկայացուցիչ Պեկ Թհե Հոն հայտնել է, որ ավելի վաղ Փհենյանը հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Կվոնի անունից հեռագիր է ուղարկել, որ հունվարի 9-ին իր պատվիրակությանը բանակցությունների կուղարկի, որոնք կանցկացվեն ապառազմականացված գոտու Փհանմունջոմ բանակցային կետում:
Բանակցությունների հիմնական հարցը երկկողմ հարաբերություններն են՝ ներառյալ համագործակցությունը Փհենչհանում Օլիմպիական խաղերի նախապատրաստման գործում: Համաձայնության հասնելու դեպքում 2 կողմերն այն կքննարկեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ:
Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջեւ բարձր մակարդակի բանակցություններ անցկացվել են 2015 թվականի դեկտեմբերին:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել էր բացել Փհենյանի եւ Սեուլի միջեւ երկար ժամանակ չգործող «թեժ գիծը»: Նույն օրը 2 երկրների ներկայացուցիչները կապի վերականգնված խողովակով հեռախոսային բանակցություն են վարել:

loading...