ԻՀՊԿ հրամանատար. ԱՄՆ-ը, սիոնիստներն ու սաուդիտները ԻՊ հանցավոր խմբավորումներին հրամայել են մտնել Իրան

ԻՀՊԿ հրամանատար. ԱՄՆ-ը, սիոնիստներն ու սաուդիտները ԻՊ հանցավոր խմբավորումներին հրամայել են մտնել Իրան

0:13 4 Հնվ, 2018

Իրանում վերջին անկարգությունների ժամանակ ձերբակալվածները ուսուցում են անցել Մոջահեդին-է Հալք ահաբեկչական կազմակերպության կողմից։Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին՝ հավելելով, որ «թշնամիներն» Իրան են ուղարկել «Իսլամական պետության» որոշ ահաբեկիչների՝ սաբոտաժի ակտերի համար, հաղորդում է Tasnim-ը։

Նրա խոսքով, անվտանգության ուժերին օգնել է հանրային շարժումը՝ արագորեն ձերբակալել խռովության սադրիչներին։ ԻՀՊԿ ուժերը սահմանափակ գործողություններ են իրականացրել միայն Սպահան, Լորեստան եւ Համեդան նահանգներում՝ ճնշելով անկարգությունները։

Հրամանատարի խոսքով, «ԱՄՆ-ը, սիոնիստներն ու սաուդիտները ԻՊ հանցավոր խմբավորումներին հրամայել են մտնել Իրան», սակայն իրենք արագորեն իրավիճակը վերցրել են հսկողության տակ։ Ըստ Ջաֆարիի, դավադրության սցենարը ենթադրում էր զոհերի մեծ քանակություն՝ իշխանություններին մեղադրելու համար։ Նշվում է, որ անկարգությունների ժամանակ եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է ձերբակալվել։

Նշենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում եւ Ռեշտում դեկտեմբերի 28-ից բողոքի լայնածավալ գործողություններ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան ռոհանին հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով, երկու տասնյակ մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։

loading...