Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ. «Ճերմակ արջը» համաձայն չէ արդյունքների հետ

Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ. «Ճերմակ արջը» համաձայն չէ արդյունքների հետ

18:00 28 Դկտ, 2017

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Թող տպավորություն չստեղծվի, թե իմ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա, դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 տարեկանների չեմպիոն, և դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Արթուր Ալեքսանյանը:

loading...