ՄՅՈւ-ն սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը

ՄՅՈւ-ն սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը

14:00 27 Դկտ, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Միլանի «Ինտերը» հունվարին ցանկանում է վարձակալել Հենրիխին, սակայն «կարմիր սատանաները» պատրաստ են միայն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 26 միլիոն ֆունտով:

Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, իսկ մարտավարության վերաբերյալ կոնֆլիկտից հետո մի քանի հանդիպում դուրս է մնացել նույնիսկ թիմի հայտացուցակից:

loading...